ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը մեկնաբանել է Արևմուտքի կողմից Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը, ինչն ավելի վաղ չէր բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին գրում է cbc.ca կայքը:

Երբ լրագրողը նրան հարցրել է՝ արդյոք Ուկրաինան կողջունի ՆԱՏՕ-ի երկրների հավելյալ զորքերի տեղակայումը, վարչապետն ասել է, որ դրանք, իհարկե, կօգնեն հետ մղել ռուսներին:

Բայց հիմա, նրա խոսքով, Ուկրաինան գործընկերներից զենք է ուզում:

«Եթե ժամանակը գա, մենք միանգամայն շնորհակալ և ուրախ կլինենք»,- ասել է նա՝ նկատի ունենալով արևմտյան զորքի տեղակայումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular