ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Gallup International Association-ի Հայաստանում անցկացրած հարցման մասնակիցների 75,7 %-ը հայտարարել է, որ իրենք վստահաբար պատրաստ չեն գոյակցել ադրբեջանցիների հետ, նույնիսկ եթե միջազգային կառույցները երաշխավորեն խաղաղությունն ու անվտանգությունը։ Այդ մասին հայտնել է այդ ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, գրում է tsargrad.tv-ն։ Հեռախոսային հարցմանը, որն անցկացվել է ապրիլի 22-ից 25-ը, մասնակցել է 1100 հարցվող։ Ընդ որում, հարցվածների 9,6 %-ն, ամենայն հավանականությամբ, պատրաստ է ադրբեջանցիների հետ գոյակցել, 6,2 %-ը` միանշանակորեն է պատրաստ, 6,1%-ը` ավելի շուտ պատրաստ չէ, իսկ 2,4 %-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Իհարկե, այդ ուսումնասիրության տվյալներին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ կան հարցեր և՛ դրա մեթոդաբանության՝ հարցումների հեռախոսային լինելու, և՛ ընտրանքի ներկայացուցչականության վերաբերյալ՝ միայն ըստ տարիքի, առանց հաշվի առնելու սեռը և կրթությունը: Բայց սոցիոլոգիական հետազոտությունները կարող են խոսել բնակչության որոշակի հատվածի տրամադրվածության մասին։

«Արդյունքում հարցվածների 75,7 %-ը (ի՜նչ զարմանք) պատրաստ չէ ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության։ Դա շատ սուր խնդիր է, որին բախվում է հասարակությունը, և որն այժմ իշխանությունները փորձում են հարթել պատմությունը վերաշարադրելու միջոցով,- գրել է Rybar հեռագրային ալիքը,– այսինքն հավաքական Արևմուտքը ցանկանում է «վերափոխել» Հայաստանի ժողովրդին, բայց դա առայժմ չի ստացվում»:

Նույն հարցման մեկ այլ արդյունք է այն, որ հարցվածների 84,2 %-ը կողմ է արտահայտվել Սահմանադրության մեջ ցեղասպանության հիշողության ամրապնդմանը։ Եվ վերջապես, ցեղասպանության վերաբերյալ տվյալների ճշգրտությունը ստուգելու իշխող կուսակցության փորձերը` հարցվածների 53,9 %-ը համարել է պատմությունը վերաշարադրելու թուրքական ծրագիր։

«Հետաքրքիր պատկեր է ստացվում, հայ բնակչությունը շատ սուր է արձագանքում որոշակի այնպիսի թեմաների, որոնք կապված են առաջին հերթին ազգային ինքնության և ինքնաըմբռնման հետ։ Եվ հենց այդ հարցերն են, որոնց վրա հիմա ճնշում է գործադրում և՛ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը, և՛ հավաքական Արևմուտքը, հայերին ստիպելով հրաժարվել իրեցն ինքնությունից, և «վերակազմավորվել»», - եզրափակել է Rybar-ը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular