ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի քսանչորսյան ամենաանհեթեթ լուքերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամեն տարի գնալով համոզվում եմ, որ Ապրիլի 24-ը շատերի համար դարձել է ցուցամոլության, փիառվելու ևս մեկ տարբերակ, և այդ տարբերակները հաճախ անհեթեթության են հասնում: Չէի կարող այս թեմային չանդրադառնալ, քանի որ նյարդայնացնելու աստիճան տհաճ է: Առանձնացրել եմ մի քանիսին, ովքեր այդ պահին աչքովս ընկել են: 

«Հայաստանի կին վարորդների ֆեդերացիան հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». այսպես է գրել «Մագավտո»-ի Մագան: Հարգելի Մագա, Ապրիլի 24-ը ձեզ համար հերթական ռալի մրցարշավը չէ, որ մեքենայի կապոտների վրա Հայաստանի դրոշը կպցրած, կիսաբաց մարմնով, որ հատուկ ցանկացել եք ցույց տալ ձեր դաջվածքը, ու հայեցի տեսքով գնացել եք Ծիծեռնակաբերդ: Այսինքն՝ այդքան պարտադի՞ր էր այդքան պատրաստվել, լուսանկարվել և տեղադրել համացանցում և մեծ «գալչկա» դնել, որ դուք էլ եք եղել: Ձեր այցը ես ավելի շատ կանվանեի ձեր թանկարժեք մեքենաները գովազդելու հնարավորություն: Մի բան ամեն դեպքում պարզ է. եթե մարդ գնում է պարզապես, ո՛չ լուսանկարվում է, ո՛չ էլ բարձրաձայնում դրա մասին: 

Իրեն մոդել երևակայած Անչոկի և նրա լկտի պահվածքի մասին առաջին անգամ չէ, որ գրում եմ: Ամեն անգամ նրա Ինստագրամի էջը նայելիս զարմանում եմ, թե ուր է հասնում մարդկային լկտիությունը, դրանում ավելի համոզվեցի, երբ իրեն ֆեյշն դիզայներ կոչած Անչոկը որոշեց ապրիլի 24-ի հավաքածու անել: «Անչոկ» նորաձևության սրահը ձեզ է ներկայացնում «Ապրիլի 24» հավաքածուն: Մարդ, ով Թուրքիայում տժժալուց հետո մի ամբողջ ֆոտոպատմություն է արել Ծիծեռնակաբերդում: 

Հաջորդն Անի Քրիստին է և նրա հրապարակած լուսանկարները: Ուրեմն՝ առաջին լուսանկարում Անին հագել է ապրիլի քսանչորսը խորհրդանշող շապիկ, տխուր դեմքով, մի քանի ժամ անց այլ լուսանկար է հրապարակել նույն շապիկով՝ ժպիտը դեմքին: Այսինքն ի՞նչ։ Վե՞րջ, Անի ջան, տխրությունն անցա՞վ: Գուցե երգչուհին ժամանակ չի գտել զգեստափոխվելու: 

Պակաս էքստրավագանտ տեսքով եթեր չէր մտել Լիլի Հովերը: Նայելով Լիլիթի եթերը՝ հասկացա, որ բարձր ճաշակի տեր այս հաղորդավարուհին ամեն ինչ արել էր և լավ պատրաստվել էր: Բավականին մեծ չափսերի հասնող Լիլիի անմոռուկն պարզապես ոչ լուրջ : Լիլի ջան, կարո՞ղա ծանրա, տաս, պահենք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular