ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մայիսի 6-ի գիշերը և առավոտյան Ուկրաինայի Սումիի շրջանի վրա հարձակումների պատճառով մեկ մարդ վիրավորվել է, ավելի քան 400,000-ը մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի իշխանությունները, որոնք հարձակման համար մեղադրել են Ռուսաստանին, գրում է svoboda.org-ը:

Ընդհանուր առմամբ արձանագրվել է ավիացիոն և անօդաչու սարքերի 24  հարված շրջանի էներգահամակարգին։ Հարձակումների հետևանքով 67 բնակավայր հոսանքազրկվել է, այժմ մասամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը։

Ուկրաինական բանակի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ լույս մայիսի 6-ը Ռուսաստանը 13 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինա. դրանցից 12-ը խոցվել է Սումիի շրջանի օդային տարածքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular