ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին 5-ից ավելի քաղաքացիներ կալանավորված են Տավուշում ապրիլի 21-22-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով, փաստարկներ բերեցի և դրանք չեն հերքվում, այլ նաև բացահայտ ցույց է տալիս, որ բացառապես մի նպատակ է հետապնդվում՝ վախի մթնոլորտ ստեղծել: 

Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

«Այս ամբիոնից քաղաքական մեծամասնության բազմաթիվ պատգամավորներ օրուգիշեր զբաղված են ատելության խոսքի տարածմամբ ու չգիտես ինչու, տիկին Վարդապետյան, մեր իրավապահ համակարգն անտեսում է այդ ամենը: Թե՛ այս ամբիոնից, թե՛ եթերներում, թե՛ սոցցանցերում ատելություն է տարածվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ։ Լավ, դուք ասելիք չունե՞ք, գոնե հորդորեք, որ զերծ մնան նման բաներից, բացահայտ սուտ ու կեղծիք է »,- շեշտեց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ Բագրատ Սրբազանն ու բոլոր եկեղեցականները, որոնք կանգնած են շարժման կողքին, դառնում են ատելության ու թշնամանքի թիրախ։

«Ինչպե՞ս է ստացվում, որ ՔՊ-ական պատգամավորը կարող է այստեղ հոխորտալ քիթ ջարդելու մասին, հոխորտալ ամենաբարձր սպառնալիքների լեզվով ու անգամ ձեր կողմից դիտողության չարժանանալ: Տիկի՛ն դատախազ, դուք ունեք հնարավորություն՝ դառնալու օբյեկտիվ,  անկախ, խնդրում ու հորդորում եմ՝  դարձեք այդպիսին»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular