ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը` Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ուղեկցությամբ այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում արդիականացված օդերևութաբանական ինքնաշխատ կայանի աշխատանքին։ Ընդհանուր առմամբ, Շրջակա միջավայրի նախարարության հետ գործընկերությամբ, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում արդիականացվել է 11 կայան: Այս արդիականացումն ուղղված է եղանակային պայմանների մշտադիտարկման և դիտարկման ճշգրտության բարձրացմանը և երկրի ողջ տարածքի մինչև 80 տոկոս ծածկույթի ապահովմանը՝ հնարավորություն տալով Հայաստանի բնակչությանը տրամադրել առավել հավաստի հիդրոօդերեւութաբանական տեղեկատվություն։

ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը Նորաշենի պետական արգելոցում, որը հանդիսանում է էնդեմիկ հայկական որորի բնադրավայրը, ծանոթացել է Սևան ազգային պարկի հարուստ կենսաբազմազանությանը և կառավարման պլանին, ինչը հանդիսանում է հիմնարար գործիք Սևանա լճի բնական ռեսուրսների ու կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կառավարման համար։

Դիլիջան քաղաքում տիկին Ժիվկովիչն այցելել է էներգաարդյունավետ շենքեր, որոնք վերանորոգվել և վերազինվել են Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մինչ այժմ Հայաստանի ամբողջ տարածքում էներգաարդյունավետության բարձրացման նպատակով վերանորոգվել են 152 բնակելի և 52 հասարակական շենքեր, այդ թվում՝ 45 մանկապարտեզներ և դպրոցներ՝ այս կերպ էներգասպառումը նվացնելով 40-ից 60 տոկոսով և դրականորեն ազդելով ավելի քան 46,000 բնակիչների բարեկեցության վրա, որոնց ավելի քան 50 տոկոսը կանայք և աղջիկներ են։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular