ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծեծկռտուք կարաոկե ակումբում. գործին խառնվել են ոստիկանները. Գործը ՀՔԾ-ում է

ԻՐԱՎՈՒՆՔ

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել Գեւորգ Թ.-ի եւ Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ համաձայն քրեական գործով ձեռք բերված նյութերի, 27.09.2016թ.-ին Երեւան քաղաքի Մովսես Խորենացի 28 հասցեում գործող «Վոյս» կարաոկե ակումբի այցելուներ Գեւորգ Թ.-ն եւ Էդգար Ա.-ն ակումբում վիճաբանել են միմյանց հետ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Բացի այդ, անհարգալից վերաբերմունք են դրսեւորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ տվել եւ բռնություն գործադրել միմյանց նկատմամբ: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունները շարունակվել են նաեւ դրսում, որտեղ վիճաբանությանը միջամտել են ակումբի տարածքում ծառայություն իր ականացնող ոստիկանության աշխատակիցները:

Վերջիններս վիճաբանությանը մասնակցած անձանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Այսպիսով, Գեւորգ Թ.-ի եւ Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular