Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա: Այս մասին Sputnik Արմենիա–ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը։
Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։
Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատեց լուրը՝ հավելելով, որ նախնական տվյալներով զինվորի կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի կտեղափոխվի Երեւան:
Նշենք, որ սա վերջին օրերին Տավուշում ականազերծման աշխատանքների ժամանակ երկրորդ դեպքն է: