Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության ևս մեկ նպատակ են բարձրաձայնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը նշել է, որ հատուկ ռազմական գործողության շրջանակներում մի կարևոր խնդիր էլ պետք է լուծել և դա ֆրանսիական օտարերկրյա լեգիոնի լիկվիդացիան է Ուկրաինայի տարածքում:
Պատգամավորն ասել է, որ այն արդեն խոցվել է ճշգրիտ զենքերով:
Քաղաքական գործչի խոսքով՝ Ֆրանսիան գաղտնի զինվորականներ է ուղարկում Ուկրաինա, նախապես նրանց պաշտոնապես զորացրում բանակից և «լեգենդներ ստեղծում», թե իբր նրանք ժամանում են ռազմական գործողության վայր` որպես բժիշկներ կամ կամավորներ։
Խորհրդարանականի խոսքով՝ գործնականում այդ մարդիկ գալիս են Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին: