ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարող խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ գործում են 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք` ծանրացնող հանգամանքներով։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, մյուս հոգևորականների, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է կեղծիքների ու վիրավորանքների ամոթալի, անարժանապատիվ արշավ։ Այդ արշավը նաև այն քաղաքացիների նկատմամբ է, ովքեր աջակցում են Բագրատ Սրբազանին։ Սա ժողովրդավարության հիմքերին հակադրվող գործընթաց է:

Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը, որը ներկայում իշխանությունն օգտագործում է իր շահերի համար, այլ հարցերի թվում քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։

Այս արարքները թույլ տալու հարցում հատկապես ակտիվ են ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները:

«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան, «Ֆեյսբուք»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular