ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մանկաբարձի համաշխարհային օր, Հաշմանդամների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր, Եվրոպայի համաշխարհային օր, Դանիա՝ Ազատագրման օր, Նիդերլանդներ՝ Ազատագրման օր, Ճապոնիա՝ Երեխաների օր, Ղրղզստան՝ Սահմանադրության օր, Ավստրիա՝ Ռասիզմի և բռնության դեմ պայքարի օր, Բելոռուս՝ Տպագրության օր, Մեքսիկա՝ Պուեբլի ճակատամարտի հիշատակի օր, Թաիլանդ՝ Թագադրման օր, Եթովպիա՝ Ազատության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1877–կովկասյան ճակատում ռուսական զորքերը գրավել են Արդահանը: 1899–ծնվել է շուշեցի հայտնի դերասան Տիգրան Շամիրխանյանը։ 1906–ծնվել է արձակագիր, լրագրող Մկրտիչ Ասլանյանը։ 1911–ծնվել է երաժշտագետ, բանաստեղծ Մաթևոս Մուրադյանը։ 1920-Բաքվում ստեղծվել է հայկական «Արևելյան թատերական ստուդիա», որի գլխավոր խմբագիր է դարձել թատերական գործիչ և կոմպոզիտոր Ա․Ս․Մաիլյանը։ 1925– ծնվել է մանկաբույժ Միքայել Ջոթյանը։ 1936–ծնվել է  գիտնական, տեսաբան- ֆիզիկոս Էդվարդ Չուբարյանը։ 1972–վախճանվել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը: 1993-վախճանվել է երկրաբան Արշալույս Գաբրիելյանը։ 1994–Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը: 2005-Գյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը: 2006-Բելգիայում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է A320 մակնիշի հայաստանյան երկու ինքնաթիռ, որոնք տեխնիկական զննում էին անցնում Բելգիայում: 2013-Երևանում կայացել են ավագանու ընտրություններ: Ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել իշխող Հանրապետական կուսակցությունը: 2017-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավորությամբ հանձնել է նորընտիր պատգամավորների մանդատները: 2020- Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեում նշանակված պաշտոնից և նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ 553-սկսվել է Երկրորդ Կոնստատինապոլիսյան եկեղեցիական ժողովը։ 1260-Խուբիլայը դարձել է Մոնղոլական կայսրության մեծ խան։ 1494 -Քրիստափոր Կոլումբոսը հասնում է Ջամայկայի ափերը։ 1599-ծնվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, Անգլիայի լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելը։ 1751-Պորտուգալիայի արտգործնախարար Սեբաստիան Պոմբալը հրատարակել է օրենք, ըստ որի Պորտուգալիայում աուտոդաֆ կարելի է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ, որով իսկ Պուրտուգալիայում դադարեցվել է ինկվիզիցիայի իշխանությունը։ 1788-իսպանացի ծովագնաց Մարտինեսը Վանկուվեր կղզին (ներկայիս Կանադա) հայտարարել է Իսպանիայի սեփականություն։ 1789-ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը հրավիրել է Գերագույն խորհուրդ, որը չէր եղել 1614 թվականից։ Նիստերի ընթացքում փոխզիջումների չգալու հետևանքով սկսվել է Մեծ ֆրանսիական հեղափոխությունը։ 1816-Կարլ Օգոստոս Սեկսեն-Վայմար-Էյզենխսկին ներկայացրել է առաջին գերմանական սահմանադրությունը։ 1816-լույս է տեսել Ջոն Քիթսի առաջին սոնետը։ 1818–ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա, տնտեսագետ, Մարքսիզմի հիմնադիր Կառլ Մարքսը: 1821-վախճանվել է Ֆրանսիայի կայսր, զորական Նապոլեոն Բոնապարտը: 1921-Կոկո Շանելը հանրությանն է ներկայացրել Chanel-5 օծանելիքը: 1836-Բելգիայում շահագործման է հանձնվել մայրցամաքային Եվրոպայի առաջին երկաթուղին, որը կապել է Մեխելեն և Բրյուսել քաղաքները։ 1846–ծնվել է լեհ գրող Հենրիկ Սենկևիչը։ 1862-Մեքսիկա ֆրանսիական ներխուժման ժամանակ տեղի է ունեցել Պուեբլեի ճակատամարտը, որի ժամանակ Շարլ դե Լորանսեի ղեկավարած ֆրանսիական բանակը պարտություն է կրել Իգնասիո Սարագոսայի ղեկավարած մեքսիկական բանակից։ 1891-Նյու-Յորքում բացվել է Music Hall համերգային դահլիճը (ներկայիս Կարնեգի Հոլլ), բացման առաջին համերգի խմբավարն է եղել Չայկովսկին։ 1912-լույս է տեսել «Պրավդա» թերթի առաջին համարը։ 1925-ամերիկյան Դեյտոն քաղաքում (Թեննեսի նահանգ) ձերբակալվել է 24-ամյա դպրոցական ուսուցիչ Ջոն Սկոուպսը, որը համարձակվել է դասավանդել նահանգի օրենքներով արգելված Չարլզ Դարվինի էվոլուցիայի տեսությունը։ Այդ առիթով ընթացող դատավարությունը ստացել է «կապիկների դատավարություն» անունը և իր վրա է բևեռել ամբողջ աշխարհի ուշադրությունը։ 1936-Պիետրո Բոդոլոյի ղեկավարած իտալական բանակը գրավել է Եթովպիայի մայրաքաղաքը(Պողպատե կամքի երթ)։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը կապիտուլացիայի են ենթարկվել Հոլլանդիայում։ 1949–10 եվրոպական երկրներ համաձայնագիր են ստորագրել Եվրոպայի Խորհուրդ ստեղծելու մասին: 1951– Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է հատուկ խաղերի համար պատրաստված առաջին Nimrod համակարգիչը: 1956-Տոկիոյում սկսվել է Ձյուդոյի աշխարհի առաջին առաջնությունը։ 1988 —կայացել է առաջին տեսահաղորդումը էվերեստի գագաթից։ 1995–վախճանվել է ծագումով հրեա ռուսաստանցի շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը։  2004–Պաբլո Պիկասսոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվել է 104 միլիոն դոլլարով: 2009–Վրաստանում ռազմական խռովության փորձ է իրականացվել:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular