ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սվերդլովսկի մարզի Դեգտյարսկ քաղաքում արտակարգ դրություն է մտցվել ձյան տեղումներից հետո էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրամատակարարման խափանման պատճառով, հայտնել է քաղաքի ղեկավար Վադիմ Պիլնիկովը։

«Քաղաքում մայիսի 4-ից գործարկվել է «Արտակարգ իրավիճակ» ռեժիմը՝ բնակչության կենսապահովման ռիսկերը նվազեցնելու համար. ներկայումս աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը և ջերմամատակարարումը վերականգնելու համար»,- գրել է Պիլնիկովը VKontakte-ում։

Նա նշել է նաև, որ մայիսի 6-ին վատ եղանակի պատճառով դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կդադարեցվի։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ տեղի բնակիչների համար կազմակերպվել է տեխնիկական և խմելու ջրի մատակարարում, իսկ մասնագետները մաքրում են փողոցները ձյունից և տապալված ծառերից։

Հիշեցնենք, որ շաբաթ գիշերը առատ ձյունը ծածկել է Եկատերինբուրգը և տարածաշրջանը ու տեղումները շարունակվել են մինչև կիրակի առավոտ։ Ամենաշատ ձյունը տեղացել է Սվերդլովսկ Ռևդայում. ըստ հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալների՝ մայիսի 5-ի առավոտվա դրությամբ այնտեղ ձյան ծածկը կազմել է 31 սանտիմետր, Եկատերինբուրգում ձյան ծածկը հասել է 21 սանտիմետրի։

ՌԴ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ մայիսի 5-ի դրությամբ տարածաշրջանում առանց էլեկտրականության է մնում 41 հազար մարդ։ Ինչպես հաղորդում է Rosseti Ural-ը, վատ եղանակի նման հետևանքներ վերջին 20 տարիների ընթացքում չեն գրանցվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular