ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 4-ին, Գյումրու Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր էին հայտնաբերվել։ Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Ահազանգը Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 08:05-ին։ Դեպքի վայր է մեկնել սկզբում 2, այնուհետ ևս 2 մարտական հաշվարկ։ Հրդեհի պահին տանը 5 մարդ է եղել։

Նրանցից 3-ը՝ ծնողներն ու 6 տարեկան տղա երեխան դուրս են վազել և փրկվել։ Իսկ 3 և 5 տարեկան երեխաները մնացել են այրվող տան կրակների մեջ։ Աղջիկների մոխրացած դիերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ կողք-կողքի՝ իրենց մահճակալների մոտ։ Մեր տեղեկություններով մահացած երեխաները Գյումրու խնամքի կենտրոններից մեկի սաներ են, և միայն շաբաթ-կիրակի օրերին էին տանը լինում։ Հրդեհված տունը ընտանիքին չի պատկանում։

Բնակության համար այն իրենց էր տրամադրել ՌԴ-ում ապրող ծանոթներից մեկը։ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ կետերով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /2 դրվագ/ (Սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի սկզբնական զննում, որի ընթացքում այրված տան մոխրացած տարբեր հատվածներից վերցվել են նմուշներ: Տուժող են ճանաչվել այրված տան ննջասենյակում մահացած հայտնաբերված 2019 և 2020 թթ. ծնված երկու քույրերը։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Օպերատիվ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։ Միջոցներ են ձեռնարկվում հրդեհի առաջացման պատճառները և երեխաների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular