Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում մայիսի 5-8-ը շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մայիսի 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ի երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։