ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ընտրողների աջակցության առումով 10 տոկոսային կետով զիջում է Հանրապետական ​​Դոնալդ Թրամփին։ Այդ մասին են վկայում Rasmussen Reports-ի անցկացրած նախընտրական հարցման արդյունքները։

Դրանց համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին իր աջակցությունն է հայտնել ամերիկացիների 46 տոկոսը, իսկ գործող նաախագահ Բայդենին՝ 36 տոկոսը։ Անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերին աջակցողները 9 տոկոս են կազմում։

 Մեկ ամիս առաջ անցկացված հարցման արդյունքներով՝   Թրամփն իր դիրքերը Բայդենի նկատմամբ ավելի է բարելավել։ Այդ ժամանակ նրան աջակցություն էր հայտնել ամերիկացիների 44 տոկոսը, Բայդենին՝ 38 տոկոսը,  Քենեդի կրտսերին՝ 10 տոկոսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular