ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գործող կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա, որում ամրագրված է երկրի եվրոպամետ կուրսը: 

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Վրաստանի քաղաքական կուրսի փոփոխության մասին սադրիչ հայտարարությունները հնչել են մի քանի օր առաջ Թբիլիսիում իշխանության կողմնակիցների հանրահավաքի ժամանակ:

Նախագահը կոչ է արել դեսպաններին մինչև մայիսի վերջ, քանի դեռ վերջնականապես չի ընդունվել արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը, որը ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել, նպաստել բարձր մակարդակի այցերին Վրաստան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular