ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն Շ․-ն և Սմբաթ Ս․-ն համաձայնության են եկել, որպեսզի Արմեն Շ․-ի ամուսնության նպատակով առևանգեն Ն․ Հ․-ին։

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2023 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 8:30-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են աղջկա բնակավայր։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Տղաները տեսել են ոտքով քայլող Ն․ Հ․-ին և ևս մեկ աղջկա։ Արմեն Շ․-ն իջել է մեքենայից և 2008 թվականին ծնված անչափահաս Ն․ Հ․-ին առևանգելու դիտավորությամբ հրել և գետնին է գցել Ն․ Հ․-ի հետ քայլող աղջկան, ապա Ն․ Հ․-ի նկատմամբ բռնություն գործադրել, նրա կամքին հակառակ, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքից քաշելով, նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին։ Սմբաթ Ս․-ն վարել է ավտոմեքենան և հեռացել են դեպքի վայրից։

Գործը դատարան է ստացվել ապրիլի 25-ին։

Արմեն Շ․-ին և Սմբատ Ս․-ն-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3, 5 կետերի հատկանիշներով, այն է՝ Մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular