ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել Երևան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ երեկոյան ոստիկանությունն արդեն ամբողջությամբ բացել է դեպի Կիրանց տանող ճանապարհները, իսկ ոստիկանության և պաշտպանության նախարարության մեքենաները հեռացել են գյուղից։

Փաստացի դա նշանակում է, որ Կիրանցի հատվածում գործող վարչախումբն ավարտել է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տնկել իրեն անհրաժեշտ բոլոր սյուները։ Կիրանցում տեղի ունեցողը հաստատում է բազմաթիվ այն փորձագետների պնդումները, որ բողոքի պայքարը պետք է շարունակել ոչ թե Տավուշի մարզի առանձին գյուղերում, այլ պետք է տեղափոխել Երևան և գործող վարչախմբի դեմ իրական պայքար ծավալել հենց Հանրապետության հրապարակից։

«Gallup International Association»-ի վերջին հարցումը վկայում է, որ իրական հնարավորություն կա փողոցային լուրջ պայքար սկսելու փաշինյանական իշխանության դեմ։ Հարցվածների միայն 30,8% է հայտարարել, որ ոչ մի դեպքում դուրս չի գա պայքարի, 63%-ից ավելին պատրաստ է պայքարի մի շարք պայմանների դեպքում, 23,4%-ը պատասխանել է, որ եթե նոր տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, ապա դուրս կգա փողոցային պայքարի, 22,5%-ը պատասխանել է՝ պատերազմի նոր վտանգի դեպքում, 13,7%-ը՝ ուժեղ և կամային լիդերի դեպքում, 10,4%-ը՝ հստակ իշխանափոխության օրակարգով, 4,5%-ը՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում։

Ըստ էության, այս տվյալները վկայում են, որ հանրությունը դեմ չէ փողոցային պայքարին, իր մեծամասնությամբ կարող է աջակցել, եթե ընդդիմադիր համապատասխան շարժում և հստակ օրակարգ ներկայացվի։

Լիանա Նազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular