ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom Day):  Թերևս ավելորդ է խոսել յուրաքանչյուր երկրի ժողովրդավարացման և առհասարակ որպես պետություն կայացման համատեքստում մամուլի դերի մասին: Մամուլի ազատությունը յուրաքանչյուր երկրի ժողովրդավարացման կարևորագույն ցուցիչներից է: Պատահական չէ, որ ամեն տարի տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցներ իրենց ուշադրության տակ են պահում աշխարհի երկրներում մամուլի ազատության վերաբերյալ խնդիրները: Հայաստանում Մամուլի ազատության համատեքստում, ինչպես հետխորհրդային բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում օբյեկտիվորեն եղել են որոշակի խնդիրներ: Մամուլի ազատության ասպեկտում այսօր էլ բազմաթիվ խորքային խնդիրներ են առկա:  Ընդ որում, այսօր պետք է շեշտել, որ ի տարբերություն այլ շրջափուլերի, 2018թ. սկսած մամուլի դեմ հալածքները, լրագրողների, մեդիադեմքերի նկատմամբ բռնաճնշումներն ուղղակիորեն ունեն սիստեմատիկ բնույթ և ուղղորդվում են քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից:

Բավական է հիշել, թե ինչպես էին թիրախավորվում վարչապետի պաշտոնը զբաղեցնող պատուհասի ասուլիսի ժամանակ սուր հարցեր տվող լրագրողները: Պետք է հիշել, նաև` ինչպես էին ոստիկանության կողմից թիրախավորվում լրագրողները զանգվածային միջոցառումների` ցույցերի կամ հանրահավաքների ժամանակ:

Պետք է նաև հիշել, թե այս տարիների ընթացքում ինչպես են թիրախավորվել տարբեր լրատվամիջոցներ: Վերջին վեց տարվա ընթացքում ԶԼՄ-ների, լրագրողների նկատմամբ շարունակական բռնաճնշումները հանգեցրել են նրան, որ Փաշինյանի կառավարման 6-րդ տարում գործիչներին կալանավորում են նրա համար, որ քաղաքական փոդքասթի ընթացքում սուր քննադատությամբ են հանդես եկել գործող ռեժիմի հասցեին: Խոսքը իհարկե «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման մասին  է. ակնհայտ քաղաքական դրդապատճառներով կալանավորում, որի միակն նպատակը ընդդիմադիր գործիչներին լռեցնելը և փոդքասթի ընթացքը տորպեդահարելն էր:

Ընդ որում, հարկ է շեշտել, որ Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է AntiFake.am կայքի հիմնադիրը: Եվ շատ խորհրդանշական է, որ մամուլի ազատության միջազգային օրը մեր երկրում կալանավորված մեդիայի հիմնադիր և փոդքասթի համահեղինակներ ու վարողներ կան: Շատ կարևոր է ֆիքսել, որ գործող ռեժիմը Սամսոնյանին և Սաղաթելյանին լռեցնելու համատեքստում փորձ է արել այլ ձևաչափերով «վերակենդանացնել» տխրահռչակ ծանր վիրավորանքի հոդվածը, որը հենց այս իշխանության օրոք էր ընդունվել և այս իշխանության ժամանակ էլ` միջազգային հանրության ճնշման ներքո ապաքրեականացվել էր: «Ժողբաստիոնում» քաղաքական իշխանության կողմից ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող բացահայտ քաղաքական տեռորը լիովին պայթեցնում է ժողովրդավարացման վերաբերյալ նրանց քարոզչական թեզերը:

Հայաստանում խոսքի կամ մամուլի ազատության համատեքստում իրավիճակն այն աստիճան տագնապալի է, որ անգամ այս իշխանության քաղաքական պարտնյոր հանդիսացող Արևմուտքի միջազգային իրավապաշտպան կենտրոններն են հանդես գալիս խիստ քննադատությամբ: Պարզ է, որ այլևս անհնար է աչք փակել Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի կողմից իրականացվող բռնաճնշումների վրա: Եվ այս առումով պետք է փաստել, որ  Հայատանում չի կարող լինել ազատ մամուլ, քանի դեռ կարող են АntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորել փոդքասթի շրջանակներում հնչեցված քննադատության համար: Այդ մարդիկ բանտում են ոչ մի բանի համար, ընդամենը հնչեցված քննադատական խոսքի համար: Քանի դեռ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են` Հայաստանում չի կարող լինել ազատ մամուլ: Քանի դեռ Հայաստանում շարունակվում են ԶԼՄ-ների, լրագրողների, մեդիադեմքերի նկատմամբ բռնաճշումները, Հայաստանում չի կարող լինել ազատ մամուլ: Եվ վերջապես, քանի դեռ Հայաստանում գործում է կոնսոլիդացված ավտորիտարիզմի գնացող այս վարչախումբը, Հայաստանում չի կարող լինել ազատ մամուլ: «Ազատ մամուլ» հասկացությունը և երկիրը թշնամուն նվիրող և այդ ճանապարհին քաղաքական ընդդիմախոսներին բանտարկող իշխանությունը միմյանց նկատմամբ հակոտնյա են: Ուստի, այս կարևոր և խորհրդանշական օրվա շրջանակներում պետք է շեշտել, որ ՀՀ գիտակից քաղաքացին պետք է ամեն ինչ անի, որ 2025թ. մայիսի 3-ը Հայաստանում իրապես նշվի որպես մամուլի ազատության միջազգային օր` առանց բռնաճնշումների ենթարկվող ԶԼՄ-ների, առանց ազատ խոսքի համար կալանավորված քաղաքական բանտարկյալների և առանց այդ բացասական երևույթները մեր կյանքում ապահովող դավաճանների իշխանության»:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular