ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մայիսի 3-ն աշխարհում նշվում է՝ որպես Մամուլի ազատության միջազգային օր

Տևական ժամանակ է, սակայն, Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում դարձել է ոչ թե լրագրողների մասնագիտական տոնը շնորհավորելու, այլ երկրում մամուլի ու խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ։

Լրագրողների, զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների դեմ իշխանությունը ներկայացնող անձանց կողմից ճնշումներն ու իրավապահ մարմինների կողմից կատարվող բռնությունները, ցավոք, սովորական երևույթ են դարձել հայկական մամուլի համար։ Դրանց համակարգված բնույթը, լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների անպատժելիությունը հիմնավոր կասկած են հարուցում, որ մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ, հովանավորությամբ, իսկ երբեմն՝ նաև ուղղակի ցուցումով։

Մամուլի ու խոսքի ազատության դեմ Հայաստանի իշխանության կողմից ցուցաբերվող անհանդուրժողականությունն իրականում ունի խորը քաղաքական դրդապատճառներ։ Երկրում, որտեղ ժողովրդավարության համար հիմնարար նշանակություն ունեցող փոխզսպումների ու հակակշիռների համակարգերը փաստացի չեն գործում, մամուլը մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը։ Հետևաբար՝ պայքարելով խոսքի ու մամուլի ազատության դեմ՝ իշխանությունը լուծում է ավտորիտար բնույթ ստացող իշխանական բուրգի դիրքերն ամրապնդելու, նրա գործունեությունը հանրային վերահսկողությունից դուրս դնելու հակաժողովրդավարական խնդիր։

Ցավոք, իշխանությունների այս գործողությունները հատկապես վերջին շրջանում տեղի են ունենում տասնամյակներ շարունակ Հայաստանում ժողովրդավարության ու մամուլի ազատության հիմնահարցերով զբաղվող որոշ միջազգային կազմակերպությունների, դեսպանատների անտարբերության, հիմնականում՝ լռության պայմաններում, ինչն էլ իր հերթին՝ ողջամիտ կասկած է հարուցում, որ հանուն աշխարհաքաղաքական  նպատակների՝ նրանցից շատերը պատրաստ են հանդուրժել իրենց իսկ հռչակած արժեքների ոտնահարումը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում և խորին շնորհակալություն է հայտնում միջազգային հեղինակավոր իր գործընկերներին՝ «International Federation of Journalists» և «European Federation of Journalists» (IFJ, EFJ) կազմակերպություններին, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակին»՝  սկզբունքայնության և հետևողականության համար:

Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորում է բոլոր լրատվամիջոցների աշխատակիցներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով շարունակել հավատարիմ մնալ մասնագիտական պարտականությանը, չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ և անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ու անշրջելի ազատության հաստատման համար»,-ասված է հայտարարության մեջ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular