ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեթանյահուն խիղճ չունի. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողությունները ցույց են տալիս, որ նա խիղճ չունի. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա հաստատել է, որ Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջառությունը, որի ծավալը կազմում է 9,5 մլրդ դոլար:

«Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, աջակցում է Իսրայելին: Նրանք Իսրայելին տվել են ռեսուրսներ, որոնք խեղճ պաղեստինցիներին դատապարտել են իսրայելական ռումբերից մահվան: Մենք չդիմացանք և գործի անցանք: Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 9,5 մլրդ դոլար։ Մենք փակեցինք այս դուռը՝ անտեսելով առևտրի ծավալը»,- ասել է Էրդողանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular