ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին

ԻՐԱՎՈՒՆՔ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե  մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ և դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում։

Լրագրողները հարցրին՝ քաղաքացին կարո՞ղ է թքել պաշտոնյայի դեմքին, նա պատասխանեց․

«Ո՛չ, չի կարող»։

Լրագրողները ճշտող հարց տվեցին՝ իսկ պաշտոնյա՞ն կարող է, նա արձագանքեց․

«Ոչ ոք ոչ մեկի երեսին թքել չի կարող»։

Հարցին՝ բա ինչո՞ւ չեք գոնե բանավոր դատապարտել Ալեն Սիմոնյանին, նա ասաց․

«Եկեք առաջարկենք հետևյալը՝ եկեք բոլոր արարքներն աշխարհիս երեսին քրեականացրեք, ինձ համար ավելի հեշտ կլինի, ես յուրաքանչյուրի դեպքով վարույթ կնախաձեռնեմ»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի երկուսին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել էր իրեն դավաճան ասած քաղաքացու երեսին, սակայն այդպես էլ այդ արարքը որևէ իրավական գնահատականի չարժանացավ։

Հարցին էլ՝ Ծիծեռնակաբերդի դեպքով էլ, որ փոխկապակցված էր իշխանությունների, այդ դեպքում վարչապետի ընտանիքի հետ, միանգամից, արագ գործը հարուցվեց, գլխավոր դատախազը պատասխանեց․

«Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ հարուցվեց գործ, ընդամենը մեղադրանք է առաջադրվել։ Դա ոչ միայն խուլիգանություն էր, եթե նայեք տեսանյութը կտեսնեք, որ հոգեբանական բռնություն էր»։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրտսեր դստեր՝ Արփիի հետ Ծիծեռնակաբերդ էր այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու, մի շարք քաղաքացիներ նրանց դիմավորել էին՝ «Նիկո՛լ դավաճան», «Նիկո՛լ հողատու» վանկարկումներով, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular