ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան

ՎԻԴԵՈ

«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր` Արշակ Կարապետյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները Տավուշում, և, առհասարակ, նրանց ղեկավարման տրամաբանությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն:

Ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է ՆԱՏՕ և դրա համար էլ, իբր, փորձում է խնդիրները կարգավորել հարևանների հետ: Իսկ, եթե մենք խնդիր չենք ունենալու հարևան պետությունների հետ, ապա ինչներիս է պետք ինչ-որ ռազմական կառույցի ամդամակցելն ու դրանով պետության անկախությունը վտանգելը:

Ամենազավեշտալին այն է, որ մեզ այնտեղ չեն էլ սպասում: Փաշինյանի ձգտումները բացարձակ կապ չունեն մեր ժողովրդի շահերի հետ, նա պատվեր է կատարում: Փաշինյանը վտանգավոր ղեկավար է, մեր պատմության մեջ նման ղեկավար չի եղել. նա պատմությունն է խեղում, ընտանեկան արժեքները, եկեղեցին:

Ներքաղաքական և աշխարհաքաղաքական այլ ուշագրավ անդրադարձերը՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular