ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մամուլի ազատության միջազգային օր, Լռության միջազգային օր, Արևի միջազգային օր, Թուրքիզմի միջազգային օր, Լեհաստան՝ Սահմանադրության օր և Լեհաստանի թագուհի սուրբ Մարիայի օր, Սիերրա-Լեոնա՝ Անկախության օր, ՀԱՀ՝ Ազատության օր, Ճապոնիա՝ Սահմանադրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1893-ծնվել է կուսակցական և պետական գործիչ Արամ Մանուչարյանը։

1957-ԽՍՀՄ-ում որոշում է կայացվել կոլխոզները ձևափոխել սովխոզների։

-վախճանվել է հայագետ Գրիգոր Ղափանցյանը։

1988-ԽՍՀՄ ՆԳ ստորաբաժանումները մտցվել են ԼՂ-ի խառը բնակչություն ունեցող Հադրութի շրջանի Թութ գյուղ, որպեսի կանխվեն ազգամիջյան ընդհարումները։

1989-սկսվել է համընդհանուր գործադուլ ԼՂ-ում, միաժամանակ ցույցեր են սկսվել Հյաստանում, որտեղ պահանջել են ԼՂԻՄ-ի հանձնում Հայաստանին։

2001- Ալավերդու Ակներ թաղամասում տեղի է ունեցել ընդհարում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարոզիչների և տեղի ազգաբնակչության միջև:

2006-գիշերը Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը: Օդանավում եղել են 113 մարդ, որոնք բոլորը զոհվել են:

- գիշերվա ժամը մեկն անց երկու րոպե երեք վայրկյան հաջորդականությունը կազմել է 123456: Նման դասավորություն չի լինում բազմաթիվ սերունդների օրոք:

2007- Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հանդիսությամբ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսին շնորհվել է Ամերիկայի հայկական համագումարի «Հենրի Մորգենթաու» մրցանակը:

2009-Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է հայի, ով փորձել է մոտ 300 000 դիրհամ արժողությամբ զարդեր գնել կեղծ կրեդիտ քարտով:

2010-Լեռնային Ղարաբաղը Արաքում գտնվող Իրանի կոմբայնաշինական ընկերությունից 20 կոմբայն է ձեռք բերել:

2011-Բրյուսելում հիմնադրվել է միջխորհրդարանական նոր կառույց` «Եվրանեսթ»-ը, որը միավորելու էր Եվրոպական խորհրդարանի եւ Արևելյան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

2017-Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից գործադուլ են հայտարարել պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը:

2019- Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, երևանցիների կողմից սիրված, «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվել է Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ:

2022-վաղ առավոտից «Դիմադրության շարժման» մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել բռնի ուժ կիրառելով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1241-Պիզայի և Սիցիլիայի միավորված նավատորմը գլխովին ջախջախել է Գենուայի նավատորմին, Մելորիի ճակատամարտում։

1469-ծնվել է իտալացի քաղաքական գործիչ և մտածող Նիկոլլո Մաքիավելլին։

1481-վախճանվել է թուրքական սուլթան Մահմեդ 2-րդը։

1494-իսպանացի ծովագնաց Կոլոմբոսը հայտնագործել է Յամայկա կղզին։

1616-ծնվել է անգլիացի գրող և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրը։

1791-սեյմը Վարշավայում ընդունել է Եվրոպայում առաջինը հանդիսացող Ռեչ Պոսպոլիտայի սահմանադրությունը։

1808-ռուս-շվեդական պատերազմի ընթացքում ռուսական զորքերը գրավել են շվեդական Սվեաբորգ ամրոցը։

1815-ստեղծվել է Լեհական թագավորությունը, որը հետագայում Վիենյան կոնգրեսի որոշումով դարձել է Ռուսական կայսրության մաս։

1841-Նոր Զելանդիան հայտարարվել է Բրիտանական գաղութ։

1902-ԱՄՆ-ում ստեղծվել է «Պեպսի» ընկերությունը։ 1904-ամերիկացի գյուտարար Ջորջ Պարկերը արտոնագրել է իր գյուտը՝ գնդիկավոր գրիչը։

1906-Թուրքիան հրաժարվել է Սինայական թերակղզու նկատմամբ պահանջներից և այն ճանաչել է եգիպտական տարածք։

1941-ծնվել է վրաց շախամատիստուհի, աշխարհի 5-րդ չեմպիոն Նոնա Գաբրինդաշվիլին։

1947-Ճապոնիայում ընդունվել է նոր սահմանադրություն, որը սահմանափակել է թագավորի լիազորությունները։

1997-սկսվել է շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի և «Deep Blue» համակարգչային ծրագրի մրցամարտը։

1999-ավերիչ մրրիկը ամայացրել է Օկլախոմա սիթիի հարավ-արևմտյան հատվածը և արվարձանները, զոհվել է 36 մարդ, վնասը գնահատվել է մեկ միլիարդ դոլլար։

2021-Մեխիկոյում փլվել է էստակադա, զոհվել է 26 մարդ:

2023-Բելգրադում 13–ամյա Կոստա Կեցմենովիչը Ռիբնիկարի անվան դպրոցի տարածքում կրակ է բացել, որի արդյունքում սպանվել է 10 մարդ, վիրավորվել՝ 7–ը:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular