ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչքան կարմիր ու սև բերետավոր կա բերել են Կիրանց, ճանապարհները փակել են, որ ոչ մեկ Կիրանց գյուղ չմտնի։ Այս մասին 1or.am-ի հետ զրույցում ասաց Իջևանի ավագանու անդամ Վահան Ղազումյանը։
Նրա խոսքով՝ հիմա հատուկ ստուգումով գյուղ են թույլ տալիս մտնել միայն գյուղի բնակիչներին։
 «Սրանց բերել են, ականազերծում են, փշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն», -նշեց Ղազումյանը։
Նրա փոխանցմամբ՝ կա  ոստիկանական մի քանի պատ և Բագրատ Սրբազանը մնացել է դրանց արանքում։
«Քաղաքացիները շատ մտագոհ են, մեկի տունը, որ տան թուրքին` ի՞նչ տրամադրվածություն կունենա։ Երկրի ղեկավարն ամեն հանդիպմանը նոր բաներ է խոստացել, վերջում էլ շատ հստակ ասեց, որ չէ՛, չի լինելու ոչինչ, հողերը տալու ենք ու վերջ։ Ժողովուրդն իր արդար պայքարն է առաջ տանում։ Իշխանությունն էլ փորձում է ոստիկանական ուժերով զսպել մարդկանց արդար պայքարը։ Ոստիկանները ժողովրդից շատ են, այսօր բոլոր սև և կարմիր բերետավորներին բերել են այստեղ։ Կարծում եմ, սովորական է, որ անհամաչափ ուժ կիրառելով են բաժին տարել, միշտ էլ այդպես է եղել, բայց չեմ կարծում, որ բաժնում բռնության են ենթարկվել, հիմա դուրս են եկել ու ամեն մեկը մի հատվածում միացել է պայքարին»,- նշեց ավագանու անդամը։
Նրա գնահատմամբ՝ ամեն ինչ արվում է, որ պայքարը լռեցվի և վստահեցնում է, որ չի ստացվելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular