ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։

– Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը

Ես կարող եմ խոսել ՀՅԴ-ի և «Հայաստան» խմբակցության անունից։ Դաշնակցությունն իր կառույցով և բոլոր ռեսուրսներով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել Տավուշը հանուն հայրենիքի շարժման կողքին, ներկա է եղել Տավուշում և գործնական աջակցություն ցուցաբերել ձևավորված Շարժմանը։ Ողջ ընթացքում Տավուշում են եղել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Այս թեմայով աշխատանքներ են իրականացվել նաև ԱԺ-ում և միջազգային հարթակներում։

- Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն ստանձնում առաջնորդություն։

Տավուշում արդեն կա ձևավորված Շարժում։ Այն ունի բնականորեն ձևավորված հստակ առաջնորդություն՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, ով անգնահատելի և պատմական առաքելության է իրականացնում։

- Ինչո՞ւ զուգահեռ այլ գործընթաց չի նախաձեռնվում:

Մենք այս պահին ճիշտ չենք համարում առանձին կամ զուգահեռ գործընթաց սկսել, քանի որ արդեն կա ձևավորված հակազդեցության օջախ և մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչով աջակցել այդ գործընթացին և այն դարձնել համահայաստանյան ու համահայկական։

-Ինչո՞ւ տարբեր ուժեր չեն միանում այս պայքարին:

– Ինձ համար անհասկանալի են բոլոր այն ուժերը և անհատները, ովքեր տարբեր քաղաքական հաշվարկներով պայմանավորված անգործունեություն կամ պասիվություն են ցուցաբերում. կա սրբազան պայքար, պետք է կանգնել այդ պայքարի կողքին։

- Ինչո՞ւ հենց հիմա չի նախաձեռնվում իմպիչմենտի գործընթաց:

Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը։ Սակայն ժամանակից շուտ այդ գործընթացի նախաձեռնումը և այն երաշխավորված տապալման տանելը մենք անթույլատրելի ենք համարում։ Մենք կգնանք այդ գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար։ Ուստի առաջիկայում բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն այդ ուժի կուտակմանը»,- գրել է Սաղաթելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular