ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»-ը հարցազրույց է վերցրել Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանից, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպե՞ս եղավ, որ ոստիկանությունը հերքեց այն, ինչի մասին հայտնեցին և՛ Բագրատ Սրբազանը, և՛ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, և՛ տեսագրություն տարածվեց։ Խոսքը բռնությունների, ծեծի մասին է, որ կիրառվել է Կիրանցի խաղաղ բնակչության նկատմամբ՝ այսօր լուսադեմին:

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն այսպես է բացատրում. «Իրենք չեն իմացել, որ այստեղ կամերա կա, կամերան ֆիքսում ա։ Իրանք հայտարարել են, հետո կադրերը տարածվել են։ Իրենց ապուշությունները քողարկելու համար ինչ ասես, ասելու են։ Այդտեղ եղել են ընդամենը 30 հոգի։ Կադրերը գցած է՝ տեսեք։ Բարձրացրած ձեռքերը ոլորում են, ջարդելով տանում են»։ 

- Հիմա ի՞նչ վիճակ է։ 

- Ոստիկանները գյուղը շրջափակել են, ճանապարհները՝ փակած։ Կիրանցիներին թույլ են տալիս ներս ու դուրս անել, բայց մնացածին՝ չէ։ 

- Բարեկամներ ունեցողներին չեն թողնո՞ւմ։ 

- Միայն  բնակիչներին։ 

- Ի՞նչ է լինելու վերջը։  

- Մենք վերջը չգիտենք՝ ժողովուրդը ինչ ա մտածում, ինչ կարանք անենք։ Բոլորը խառնված են, ամեն  մեկը՝  մի մտքի։ Չգիտեմ՝ ոնց կհավաքենք մենք էս  ժողովրդին, ոնց կպլանավորենք, չգիտեմ։ Բավականին  դժվար հարցեր են։ Բոլորը հավաքված են, նստած գետնին, որ ուզես մի բան էլ անես, անհնարին ա, թուրքին բերում են մեր տուն` էն գյուղ, որը որ հերոս գյուղ ա։ Սա ռեվանշ ա, ուրիշ բան չի։

- Փաշինյանն ասում է՝ մեր անվտանգությունը մեր սահմանի լեգիտիմությունն է, դուք ձեր գյուղում սրան ո՞նց եք վերաբերվում։ 

- Ինձ մի հարցրեք դրանից։ Ով ինչ ասում ա, ասի, ինչ անում ա` անի։ Եկեք, տեսեք, որ մենք մեր սեփական հողերի համար ենք պայքարում։ Մենք մեր կադաստրային վկայականով տված հողերի համար ենք պայքարում, ուրիշ ոչ մի բանի։ Ադրբեջանը գալիս ա, թող գա, ջհանդամը գա։ Մենք էն մարդիկ ենք, էն հզորությունն ունենք, որ մի անգամ էլ պետք լինի, էլի կհանենք իրանց ստեղից։ Մենք վախող չենք։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մենք մեր պապական, մեր սեփականաշնորհած, էդ ձեր ասած` լեգիտիմ սանտիմետրերի ճշտության հողի համար ենք պայքարում։ 

- Որ վաղը տան թուրքին, կարո՞ղ է՝ մնաք։ 

- Ես  չգիտեմ, չեմ կարող ասեմ, թե մի րոպեից հետո մենք ինչ կարող ենք անել»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular