Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բերդիչի բնակավայրը։
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈՒ բարելավել է մարտավարական դիրքը և չեզոքացրել ուկրաինական ԶՈՒ մի շարք ստորաբաժանումների՝ Վոզդվիժենկա, Կալինովո, Սոկոլ, Նովոպոկրովսկոե և Պրոգրես բնակավայրերի տարածքներում։