ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նիստում ՄԻՊ տարվա զեկույցի հարցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե Կիրանցում մարդկանց սեփականության իրավունքները խախտվում են, նաև առավոտից բռնություններ են տեղի ունեցել, ի՞նչ քայլեր է իրականացրել մարդկանց իրավունքները պաշտպանելու համար։

Մինչ ՄԻՊ-ի արձագանքը նիտը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց՝ նշելով, թե Թովմասյանի տեղեկությունները կեղծ են, Կիրանցում բռնություն չի գործադրվում, իսկ ինչ վերաբերում է Կիրանցի տների ճակատագրին, այնտեղ դեռ տեղի չի ունեցել սահմանազատման գործընթաց և այդ տների վերաբերյալ դեռ որևէ հստակ բան հնարավոր չէ ֆիքսել։

Անահիտ Մանասյանն էլ նշե, որ ոչ թե միայն որպես ՄԻՊ, այլ որպես քաղաքացի և վստահ է նաև ներկա գտնվող յուրաքանչյուր անձ հասկանում է այն էմոցիոնալ և սոցիալ-հոգեբանական վիճակը, որում նշված անձինք են գտնվում։

«Ես հատուկ արձանագրեցի, որ պետք է նշված անձանց հետ հարաբերություններում լինել հնարավորինս կայուն և հանդուրժող, նույնիսկ այն իրավիճակում, երբ պետությունը միգուցե իրավասու է որևէ տեսանկյունից սահամանփակել որևէ իրավունք բայց այս հանգամանքները հաշվի չառնելը չի կարելի։

Այս խնդրում որոշակի քայլեր անընդհատ ենք իրականացրել, մեկնել ենք համապատասխան վայրեր, զրուցել ենք մարդկանց հետ՝ հասկանալու համար նրանց կողմից արձանագրած խնդիրնրը՝ հատկապես բռնության և ընդհանրապես վատ վերաբերմունքի հետ կապված։ Մենք այս պահին պահանջել ենք պարզաբանումներ իրավասու մարմիններից, բանավոր կարգով որոշակի պարզաբանումներ տրամադրել են, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների՝ խնդիրների հետ կապված, որ կարողանանք ամփոփումներ իրականացնել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սեփականության հետ կապված իրավունքի հարցերին, ՄԻՊ-ը նշեց, որ անձամբ մեկնել է Տավուշի մարզ։

«Հատուկ արձանագրեմ՝ այս դեպքում նույնիսկ եթե անձինք չունենան սեփականության վկայական, բայց տարիներ շարունակ իրականացրած լինեն որևէ անշարժ գույքի տիրապետման օգտագործման իրավազորությունը, պետությունն ունի այս դեպքում պարտավորություններ, պետությունը պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետևանքները՝ այդ թվում փոխհատուցման կամ այլ ձևաչափերի միջոցով»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular