ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ադրբեջանն ու Հայաստանն ուղղակիորեն սկսել են սահմանազատվել։ Դա առաջին, բայց կարևոր քայլն է տարածքային վեճերի վերջնական լուծման ուղղությամբ։ Իսկ ինչո՞վ են առաջնորդվել Բաքուն և Երևանը նման  համատեղ գործողությունների ծրագիր պատրաստելիս:

«ՀԱՊԿ-ից Երևանի դժգոհության պաշտոնական պատճառն այն էր, որ կառույցը հրաժարվել էր աջակցել Հայաստանին Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ: ՀԱՊԿ-ի պատճառաբանությունով պարզ չէ, թե տարածքը որ երկիրն է, սահմանը հստակեցված չէ,- ասել է քաղաքագետ Անդրեյ  Սուզդալցևը ria.ru-ին տված հարցազրույցում,- Երևանից հնչել են շատ զգացմունքային հայտարարություններ, այդ թվում առաջարկ, որ Ռուսաստանը ինքը ճանաչի հանրապետությունների խորհրդային սահմանները»:

Հետո զգացմունքները վերահսկվեցին, բայց առնվազն մեկ լուրջ խնդիր մնաց:

«Սահմանը շատ խառնաշփոթ է մի շարք վայրերում, որտեղ, կարծես թե, հայկական տարածքն է, հանկարծ հայտնաբերվում է ադրբեջանական փոքր բնակավայր կամ հակառակը: Հիմնվելով Ֆերգանայի հովտի փորձի վրա կողմերը փորձում են սահմանն ավելի պարզ կառավարելի դարձնել, բայց դա դժգոհություն է առաջացնում Հայաստանում»,- ասել է փորձագետը:

«Ցանկացած սահմանազատում շատ դժվար, փխրուն, և երկարատև գործընթաց է,- հիշեցրել է ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը,- ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա այժմ էլ այնտեղ կարևոր գործոնների ամբողջական կոմպլեքսներ կան: Ներկայումս ամենականառու և առավել քիչ վիճելի տարածքների հարցը լուծված է, հենասյուներ են տեղադրվել, իսկ դա արդեն հաջորդ փուլն է՝ սահմանազատումը»։

Դժվարություններ են ստեղծում նաև ներքաղաքական իրադարձությունները, բնակչության և ընդդիմության արձագանքը, հավել է փորձագետը։ Առայժմ գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը ձերբազատվեցին այն հիմնարար գայթակղություններից, որոնք կանխում էին սահմանազատումը։ Բայց ամեն դեպքում այդ ամենը արագ չի լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular