ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «Կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և տեռորի:

Այս մասին Իջևանի ոստիկանության մոտ լրագրողներին ասաց Հայոց Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն: Ծայրից ծայր սուտ է Անօրինական և բռնի է այսօր առավոտյան տեղի ունեցածը, իրենց սեփական իրավունքները պաշտպանող ժողովրդին բերման ենթարկեցին»,- ասել է նա:

Բագրատ Սրբազանը նշեց. «Դրա պատասխանը պետք է տան իրենք, անպատասխանատու և անպատասխան որևէ հարց մեզ համար չի մնալու»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այսօր 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են  արձակվել։ Նրանք պատմում են, որ իրենց բերման են ենթարկել քաշելով, խփելով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular