ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտենք՝ փոփոխություններն անհրաժեշտություն են, հատկապես՝ քաղաքական հարթակում, և զարգացման հիմք են հանդիսանում, բայց միայն այն պարագայում, երբ պահպանվում են հին արժեքները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Փաստ է և ոչ ոք չի կարող հերքել, որ այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքները, առաջին հերթին՝ Հայաստան-Արցախ ինտեգրված համակարգը և մնացած բոլոր արժեքները, ոտնահարվեցին, իսկ թերությունները՝ կրկնապատկվեցին։ Երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ, անհաջողությունների շղթան այսօր էլ շարունակվում է։ Դա է հիմք հանդիսանում, որ որպես ընդդիմություն մենք քննադատում ենք ձեզ, իսկ դուք քննադատում եք անցյալը։ Անցյալում ձեզնից ոմանք եղել են այդ արժեքների կրողներից մեկը, իսկ շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ»,- ասաց նա։

Իշխանական պատագամավորներին դուր չեկավ Օհանյանի այս հայտարարությունը և նրանք տեղից սկսեցին արձագանքել, սակայն նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը լռելու կոչ արեց։ Օհանյանն էլ նշեց, որ չի ցանականում արձագանքել այդ ջղաձգումներին, ապա ավելացրեց, որ հասկանում է՝ մարդիկ են, որոնք ուզում են ցույց տալ, որ տղամարդկային արժեքներ ունեն, տարբեր փողոցային արտահայտություններով, փողոցային պահվածքով, ինչն անընդունելի է։ Նա նշեց, որ իրենց մոտ ժպիտ են առաջացնում կեցվածքները, որոնք տրիբունայում դրսևորում են ոմանք և որոշակի ծաղրածուական տեսակետ են արտահայտում։

«Խոսում ենք խաղաղության մասին, բոլորն են ձգտում խաղաղության, դրանք լոկ խոսքեր չպետք է լինեն, այլ արժանապատիվ խաղաղության շրջանակներում։ Պետք է անհապաղ բեկում մտցնել սահամանազատում-սահմանագծում գործընթացի մեջ, կամ սահմանագծման ու սահմանազատման փոխարեն միակողմանի զիջումների մեջ, կասեցնել, դանդաղեցնել և իրական սահմանագծում ու սահմանազատում իրականացնել։

Պետք է ներկայացնել միջազգային հանրությանն ու Ադրբեջանին, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով ու հերթականությամբ, դրա արդյունքը չի կարող հանդիսանալ հետագա ապակայունացման, լարվածության աղբյուր, դրա հատվածական իրականացումը միակողմանի զիջումները, սահամանմերձ բնակչության իրավունքների ոտնահարումը, այն, ինչ այսօր իրականացվում է, հետագայում դրա վտանգները տեսնելու ենք»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular