ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում կազմակերպված հավաքի մասնակից, 2024 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, թիրախավորել է նույն բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Երևան քաղաքից դեպի Կոթի բնակավայր ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի երթևեկությունը դադարեցվել էր Կիրանց բնակավայրում հավաքի այլ մասնակիցների կողմից:

Հավաքի մի խումբ մասնակիցներ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց պետական իրավասու մարմնի գործառույթներ իրականացնելու իրավունք վերապահելով, մեքենայի բեռնախցիկը բացելու ապօրինի պահանջ են ներկայացրել մեքենայի վարորդին:

Առանց հիշյալ պահանջը կատարելու՝ ավտոմեքենայի բնականոն ընթացքին խոչընդոտելու նպատակով, 39-ամյա տղամարդը, նախապես ձեռք բերված գաղտնի փականով դանակի գործադրմամբ, որը փոխանցվել էր նրան հավաքի 17-ամյա մասնակցի կողմից, հարվածներ է հասցրել վերոնշյալ ավտոմեքենայի անվադողին: Արդյունքում՝ տևական ժամանակ խոչընդոտվել է ավտոմեքենայի բնականոն ընթացքը, հավաքի այլ մասնակիցների մոտ առաջացրել անհանգստություն, որի արդյունքում մեքենայի վարորդը ստիպված է եղել կատարել հավաքի մասնակիցների ապօրինի պահանջը՝ բացել մեքենայի բեռնախցիկը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Քննչական կոմիտե

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular