ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Երևանի և Բաքվի միջև մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացման փոխադարձ մեղադրանքների հետ կապված հարցին ասել է, որ  «հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները կոչ ենք անում այդ հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա, իսկ մենք պատրաստ ենք ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել», գրում է iarex.ru-ն։

Ակնհայտ է, որ խոսքը հիմնականում Լեռնային Ղարաբաղի մասին է, որի նկատմամբ Բաքուն վերականգնել է վերահսկողությունը: 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կանոնավոր հեռախոսազրույցների ընթացքում Ռուսաստանի ղեկավարը «ընդգծել է այդ տարածքի սրբավայրերի անվտանգության և եկեղեցական բնականոն գործունեության ապահովման կարևորությունը», Ադրբեջանի նախագահը «ըմբռնումով է մոտեցել հարցին և ասել, որ հենց այդ ոգով էլ գործում են»։

Սակայն Բաքուն հետագայում սկսեց քննադատության ենթարկվել այն գործողությունների համար, որոնք, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, որակվում են որպես Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու փորձեր։ Վերջերս հայ-ֆրանսիական Monument Watch հարթակը, որը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի մշակութային օբյեկտների և պատմական ժառանգության վիճակը, մեկնաբանել է Ադրբեջանի մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության մամուլի քարտուղար Ֆարիզ Հուսեյնլի հայտարարությունը:

Վերջինս հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում իրականացված մշտադիտարկումը ցույց է տվել, որ «հայկական օկուպացիայի ժամանակ» երկու տաճար օգտագործվել է որպես մարտական դիրք, քսան տաճար ավերվել է, որոշ բառեր և արտահայտություններ են գրվել հայերեն և ռուսերեն տառերով, որոշ հուշարձաններ էլ հայացվել են։

Նշվել է նաև Շուշիում, Հադրութում, Քարինտակում և Մատաղիսում նոր մզկիթների կառուցումը, որոնք «այդ հողերի ազգային և կրոնական ինքնության ցուցիչնեն»։

«Դարեր շարունակ հայ բնակչություն ունեցող և պատերազմի հետևանքով հայաթափված բնակավայրերում վերջին չորս տարիների ընթացքում միտումնավոր ջնջվել են հայկականության բոլոր հետքերը, նման հայտարարությունն ուղղակի հաստատում է, որ ադրբեջանական կողմը ջնջում է հայության բոլոր հետքերը օկուպացված Արցախում ստեղծելով «նոր» պատմական տարածաշրջան և իրականություն»,- նշել է Monument Watch-ը։

Նախկինում Ադրբեջանում էքստրավագանտ նախաձեռնություններ էին հնչում Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության խնդիրը լուծելու համար։ Այսպիսով, 2021 թվականի փետրվարին Ուդի համայնքը հայտարարություն էր տարածել, որում իրեն անվանել էր «Ալբանիայի առաքելական եկեղեցու իրավահաջորդ», որը «վերացվել է 1836 թվականին, իսկ Հայ Գրիգորյան եկեղեցին փորձել է տիրանալ նրա նյութական և հոգևոր ժառանգության մի մասին»:

«Ալբանա-ուդի քրիստոնեական համայնքի վերածնունդը և ալբանական հուշարձանների վերականգնումը մեծ նշանակություն ունեն մեր երկրում պատմական անարդարության վերացման և հանդուրժողականության մթնոլորտի պահպանման լույսի ներքո, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ քրիստոնեական աշխարհի համար», - ասված էր հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ համայնքը նաև իր «պատրաստակամությունն էր հայտնել համագործակցել Հայաստանի եկեղեցու հետ և միասին ապրել ազատագրված տարածքներում հանուն խաղաղության և մարդասիրության»։ Այս առաջարկը որևէ արձագանք չի ստացել։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ մեղադրանքները կապված մշակութային և պատմական հուշարձանների, կրոնական վայրերի ոչնչացման հետ» առօրյա տեղեկատվական դաշտում դարձել է սովորական և չի ստացել քաղաքական որևէ մարմնավորում։

Դժվար է գնահատել, թե Երևանը, որպես ամենաշահագրգիռ կողմ, որքանով է պատրաստ այդ թեման բերել Բաքվի հետ երկկողմ բանակցություններ դաշտ։ Բայց եթե հանկարծ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության պահպանման հարցը դարձնել խաղաղության պայմանագրի կետերից մեկը, ապա ինչպիսի՞ն կարող է լինել Մոսկվայի մասնակցությունը դրան։

Որպես այլընտրանք, Ռուսաստանին կարող են խնդրել դառնալ Լեռնային Ղարաբաղի «սուրբ վայրերի» պահապանը 1994 թվականի Հորդանան-Իսրայել պայմանագրի օրինակով, որտեղ 9-րդ հոդվածում ասվում է, որ «Իսրայելը հաշվի կառնի Հաշիմյան Թագավորության հատուկ դերը Երուսաղեմում մահմեդական սրբավայրերի պահպանման գործում»։ Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության հետ կապված նման մոդելի ստեղծմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular