ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թյուննոսի համաշխարհային օր, Իրան՝ Ուսուցչի օր, Լեհաստան՝ Դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

1219 –վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Լևոն Բ-ն:

1900 —Վախճանվել է հայազգի ռուս նկարիչ Իվան Այվազովսկին (Հովհաննես Այվազյան):

1905 –ծնվել է աշխարհագրագետ և մանկավարժ Կամսար Ավետիսյանը:

1916 –ծնվել է խորհրդահայ կինոռեժիսոր և օպերատոր Գավրիիլ Եգիազարովը (Եղիազարյան):

1949 –ծնվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալեն Թերզյանը:

1965 – վախճանվել է գրող Հրաչյա Քոչարը:

2003-կառավարության որոշմամբ 5 միլիարդ դրամ է հատկացրել նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի պարտքերը մարելու նպատակով:

2005- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը  դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան՝ պատճառաբանելով Հայաստանում ամերիկյան դոլարի արժեզրկումը:

2007- մի քանի հազար մարդ մասնակցել է ընդդիմադիր երեք ուժերի` «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» և «Նոր ժամանակներ» կուսակցությունների հանրահավաքին, որի բանախոսները պնդել են, որ «2003-ը չի կրկնվելու»:

2008- վերաբացվել է վերանորոգված հանրապետության հրապարակի Յոթնաղբյուր ցայտաղբյուրը: Ցայտաղբյուրի կենտրոնական մասում տեղադրվել է կողմնացույց և արևի ժամացույց:

2013- Ազատություն հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ը անց է կացրել բազմամարդ հանրահավաք:

2016- պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են«Անալիտիկ» լրատվական կայքի և լրատվական ակումբի տնօրենն ու նրա օգնականը։

2017- Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դարձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար:

2018-«թավշյա հեղափոխության» ժամանակ վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները:

2022-Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ, բերման և ծեծի են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 —Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը Տամպելիերների օրդենի ունեցվածքը փոխանցել է Գոսպիտալիերների օրդենին:

1509 —իսպանացիները հիմնադրել են Սան-Խուան քաղաքը, որը ներկայումս Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքն է:

1668 —Ֆրանսիայի և Իսպանիայի միջև կնքվել է առաջին Աախենյան հաշտության պայմանագիրը:

1703 —Մոսկվայում լյութերանցի պաստոր Էրիստ Գլյուկը հիմնադրել է Ռուսաստանում առաջին գիմնազիան:

1729 —ծնվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը:

1808 —Պիրինեյան թերակղզու պատերազմի ժամանակ Մադրիդի բնակիչները ապստամբություն են բարձրացրել ֆրանսիական օկուպացիայի դեմ:

1834 —ծնվել է գերմանացի կոնստրուկտոր և հրաձգային զենքի ստեղծող Վիլհելմ Մաուզերը:

1857 —Ֆելիքս դյու Տամպլը արտոնագիր է ստացել շասսի, պտուտակ և շոգեշարժիչ ունեցող իր ստեղծած ինքնաթիռի համար:

1919 —ԱՄՆ-ում բացվել է առաջին ուղևորատար ավիագիծը: «Mercury Air Service» ավիաընկերությունը սկսել է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել Լոս-Անջելոսից Սանտա-Կալինա կղզու Սան-Դիեգո քաղաք Junkers-Larsen JL-6 ինքնաթիռով:

1922 —ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինը ամուսնացել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանի հետ:

1930 —դրվել է Գորկու ավտոմոբիլային գործարանի հիմնաքարը, որը հետագայում շահագործման է հանձնվել 1932 թվականի առաջին օրը:

1933 —Գերմանիայում արգելվել են բոլոր տեսակի արհմիությունները, ձերբակալվել են դրանց ղեկավարները, ստեղծվել է Գերմանիայի աշխատանքային ճակատ կազմակերպությունը:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Բրիտանական զինված ուժերի ստրատեգիական օպերացիան Իրաքի բանակի նկատմամբ:

1955 —Հնդկաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, ըստ որի արգելվել է դիսկրիմինացին ըստ կաստային պատկանելիության:

1984 —այն բանից հետո երբ խորհրդային իշխանությունը արգելել է Անդրեյ Սախարվի կնոջը՝ Ելենա Բոներին բուժման նպատակով մեկնել արտասահման՝ Սախարովը հացադուլ է սկսել, որը շարունակել է մինչև օգոստոսի 6-ը:

1989 —հունգարացի զինվորականները սկսել են ապամոնտաժել Ավստրիայի հետ սահմանին ստեղծված փշալարե պատնեշը:

1995 —բոսնիացի սերբերը սկսել են հրթիռային հարվածներ հասցնել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբին:

2011 —ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ոչնչացրել են թիվ մեկ ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենին:

2015 —վախճանվել է խորհրդային և ռուսական բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան:

2020- Վենեսուելական մի գաղութում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 40 բանտարկյալ է գնդակահարվել:

2023– վախճանվել է խորհրդային և ռուս մոդելյեր, ժողովրդական նկարիչ Վալենտին Յուդաշկինը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular