«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱշխարհի քաղաքական քարտեզն աստիճանաբար նոր ձևեր է ստանում, և դա տեղի է ունենում ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Անդրկովկասյան տարածաշրջանում, գրում է gorodche.ru-ն։
Աշխարհի քաղաքական առաջնորդները դա հասկանում են, բայց այն անհասկանալի է քաղաքացիների համար: Համենայնդեպս, Հայաստանում այդ հարցում հստակ կարծիք չկա՝ չնայած Նիկոլ Փաշինյանի և նրա ընկերների ջանքերին:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նախարարների կաբինետի քաղաքական և դիվանագիտական որակները ոչ միայն հեռու են սովորական ստանդարտներից, այլև կարծես Անդրկովկասի այդ ամենափոքր հանրապետության վարչապետն իր ենթակաների համար նվազագույն խնդիր է դրել՝ զրկել Հայաստանը քաղաքական անկախությունից։ Առավելագույն խնդրի մասին ավելի լավ է նրբանկատորեն լռել, քանի որ տարածքային խնդիրները մեր ժամանակներում շատ զգայուն թեմաներ են։
Ավելին, ոչ ոք առանձնապես հույս էլ չունի, որ Փաշինյանը կկարողանա նույնիսկ ամենափոքր քաղաքական հրաշքն իրականացնել։ Նա բոլորովին այլ խնդիրներ ունի։ Իսկ հարևան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես թե շատ լավատես է և շատ ինքնավստահ։
Թուրք առաջնորդի խոսքով, Հարավային Կովկասում ներկայումս ոչ միայն քաղաքական իրավիճակի փոփոխության գործընթաց է գնում, այլ նաև այդ տարածաշրջանում նոր կարգեր են հաստատվում, և Նիկոլ Փաշինյանը, ըստ Էրդողանի, դա հիանալի հասկանում է: Թուրքիայի նախագահն ավելի հեռուն է գնում իր հայտարարություններում:
Նա կարծում է, որ եկել է ժամանակը գործելու՝ հիմնվելով մեր ժամանակի իրողությունների վրա, ոչ թե դիմել անցյալին, առավել ևս հնարած պատմություններին։ Ի՞նչ է դա նշանակում ընդհանրապես տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար։ Ցավոք, ոչ մի լավ բան, և դա լավ են հասկանում և՛ Անկարայում, և՛ Երևանում։
Ռեջեփ Էրդողանն իր վերջին հարցազրույցում խոսել է հայերի և Հայաստանի համար, այսպես կոչված, «պայծառ վաղվա» մասին, դա, իհարկե, իր՝ Ռեջեփ Էրդողանի ընկալմամբ։ Բայց դա լուսավոր վաղվա օր չի կարելի անվանել, հատկապես հաշվի առնելով, որ ամենաշատը տարածաշրջանային նավակը ճոճում են Երևանի պաշտոնյաները, ոչ թե Բաքուն կամ Անկարան։ Բայց չէ՞ որ կային այլ հնարավորություններ...
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը