ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանը կրոնապետություն չէ, որ սրբազանը դառնա պետության ղեկավար, թերեւս չգիտեն, որ Բագրատ սրբազանը, ըստ գործող Սահմանադրության, չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ երկքաղաքացի է` Հայաստանի եւ Կանադայի քաղաքացիություն ունի:

Կանադայի քաղաքացիություն ստացել է Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմը ղեկավարելու շրջանում: 2003 թ. մայիսին կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովը նրան ընտրել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ, եւ մոտ 10 տարի ղեկավարել է թեմը: Հայաստան վերադարձել է 2013-ին։

Ի դեպ, նրա` երկրորդ ժամկետում ընտրվելու ժամանակ կեղծիքներ են գործի դրվել, քանի որ նա կանադահայոց շրջանում մեծ հեղինակություն է վայելել՝ սասանելով տեղի հայկական կուսակցությունների դիրքերը (ըստ որոշ հրապարակումների` ռամկավարների)։ Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար պարտադիր պահանջ է, որ վերջին 4 տարում անձը պետք է միայն ՀՀ քաղաքացի լինի։ Սա նշանակում է, որ չնայած շարժումը գեներացնողն ու առաջնորդողը սրբազանն է, բայց նա կարող է միայն ժամանակավոր լիդեր լինել` անցումային այս բարդ փուլում:

Երբ գա պաշտոն զբաղեցնելու պահը, նա մի կողմ է քաշվելու եւ ուրիշին է զիջելու բնական կարգով ժողովրդի կողմից իրեն տրված «իշխանությունը»: Իսկ իշխանություն ձեւավորելու գործն արդեն պետք է ստանձնեն քաղաքական կուսակցությունները` օրենքով սահմանված կարգով եւ ընտրություններին ստացած քվեների միջոցով:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular