ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armlur.am-ը հետաքննում է, թե քանի անձ է խուսափել մեկնել վարժական հավաքների եւ կանգնել է դատարանի առաջ։ Պարզեցինք, որ միայն 2024 թվականի 21 անձի վերաբերյալ գործ է ուղարկվել դատարան։

Մասնավորապես՝ Հակոբ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանումում՝ որպես պահեստազորային, ՀՀ կառավարության 2023թվականի ապրիլի 6-ի թիվ 495-Ն որոշմամբ հայտարարված վարժական հավաքներին մասնակցելու նպատակով 2023թվականի մայիսի 11-ին բժշկական հետազոտություն անցնելու համար տրված ուղեգրի դարձերեսին նշում կատարելով հրաժարվել է բժշկական հետազոտություն անցնելուց և վարժական հավաքին մասնակցելուց և խախտելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները՝ խուսափել է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 7-ը, ներառյալ՝ անցկացված վարժական հավաքներից՝ դրանցից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:

Ավագ Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումում և ընդգրկված լինելով 2023 թ․-ի օգոստոսի 01-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ անցկացվող վարժական հավաքներին մասնակցելու ենթակա անձանց ցուցակում,2023թ․-ի օգոստոսի 09-ին ստանալով ծանուցագիրը պարտավորվել է նույն օրը ներկայանալ,սակայն չի ներկայացել ստորաբաժանում,չի անցել բուժհետազոտում,և այդ վարժական հավաքից ազատվելու՝օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում,խուսափել է դրանց մասնակցելուց։

Ա Իսկ ընդհանուր առմամբ վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ այս պահին դատարանում դատապարտվում են, որ խուսափել են մեկնել վարժական հավաքների։

Քնար Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular