ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բանախոսի կարգավիճակով մասնակցեց Ֆրանսիայի ազգային ժողովում «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքում ժողովրդավարության աշխարհաքաղաքականությունը․ Հայաստան, Իսրայել և Քրդստան» խորագիր կրող համաժողովին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառմանը որպես բանախոսներ մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային կրթության հարցերով նախկին նախարար, «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի նախագահ Ժան-Միշել Բլանքերը, Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Սարահ Թանզիլին, Ֆրանսիա-Իսրայել բարեկամության խմբի նախագահ Մաթյո Լըֆեվրը, Իսրայելում Ֆրանսիայի նախկին դեսպան Էրիկ Դանոնը, գրող և աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը, գրող, տարածաշրջանի հարցերով փորձագետ Պատրիս Ֆրանչեսկին և լրագրող, Հետախուզական հետազոտություն ֆրանսիական կենտրոնի փորձագետ Տիգրան Եգավյանը։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Բլանքերին Ֆրանսիայի Ազգային ժողովում Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ժողովրդավարությանը նվիրված համաժողովի կազմակերպման համար։

Խոսելով Հայաստանի շուրջ տեղ գտած աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից՝ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ աջակցելով ժողովրդավար Հայաստանին ընդդեմ ավտոկրատական երկրների դաշինքների՝ Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև՝ իր շահերը։ Այս համատեքստում, դեսպան Տոլմաջյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության առաջմղման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը։

Համաժողովին ներկա էին Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, լրագրողներ, ուսանողներ, գիտական և փորձագիտական շրջանակների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular