ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության անհրաժեշտությունը՝ մենք ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների 8-րդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։

Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է X սոցիալական ցանցում։

«Մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ համաձայնել են, որ սահմանների սահմանազատման գործընթացը հիմնված կլինի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։

Կոչ ենք անում երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծել հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը»,- ասված է Հունաստանի ԱԳՆ-ում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular