Ադրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական Շուշին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել Արցախի հայկական Շուշի քաղաքը։
Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Փախստականների և տեղահանվածների հարցերով պետական կոմիտեին։ Նախնական փուլում բնակեցվելու է 20 ընտանիք, որոնց շրջանում վիճակահանություն է անցկացվել։
Ավելի վաղ կոմիտեից նշել էին, որ մինչև տարեվերջ նախատեսում են 20,000 մարդու բնակեցնել Արցախի 5 քաղաքային և 15 գյուղական բնակավայրերում