ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի հետ «խաղաղության գործընթացում դրական միտումի մասին»։

«Սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը Բաքվում Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։

Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ «Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն, հատկապես նրանց համար, ովքեր առաջնորդվում են սեփական շահերով»։ «Այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»,- ընդգծել է Ալիեւը։

«Նրանք ցանկանում են կրկին խարույկ վառել, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում», - ընդգծել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել «միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular