«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզատ գյուղի զինվորական կացարանում այրված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել են։ Կասկածնե՞ր, կասկածները շատ կան, ես հիմա որը ասեմ։ Օրինակ՝ երբ ես կարդում եմ դատափորձաքննության տված եզրակացությունները, այնտեղ գրված է, որ 15 երեխայի կեսը, երբ վառվել են, նրանց կեսը ի վիճակի է եղել շարժվել, օգնել, օգնություն կանչել, բղավել, իսկ այն կեսը՝ ոչ։ Այսինքն՝ երեխեքը թունավորված են եղել, արդեն ի վիճակի չեն եղել, որ դուրս գան»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։
«Էդ ո՞նց կարող է պատահել, ոնց կարող է ստացվել, 15 երեխուց գոնե երկուսը չկարողանային դուրս գալ։ Նիկոլը ոչ մի հարց էլ չի կարող լուծել, ուղղակի մենք հիմա բողոքի ակցիա են անում ու բողոքելու ենք մինչև վերջ»,- ասաց նա։