ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Վահագն Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Ապագա խճուղու 15 տան մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լուսինե Ա.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վրաերթի ենթարկվածը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ, այսօր առավոտյան գիտակցության չգալով, մահացել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular