ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատվերով իրականացրել է սոցիոլոգիական հարցում՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը)։

Հարցման արդյունքները վկայում են, որ թշնամական երկրում պետական քարոզը այնքան մեծ ծավալների է, որ ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ։

Առանց հավելյալ մեկնաբանության տեղադրում եմ հետազոտությունից մի քանի հարցերի պատասխաններ, քանի որ դրանք ինքնին շատ խոսուն են՝ մեզ համար Հայաստանի դե-ֆակտո իշխանության կողմից կառուցվող «ապագայի» համատեքստում։

Ստորև հարցերը.

-«Զանգեզուրը, Իրևանը և Գյոյչան (Սևան) (այսինքն՝ Արևմտյան Ադրբեջանը) համարո՞ւմ եք Ադրբեջանի տարածքները» հարցին հարցվածների 96,2 %-ը պատասխանել է «այո»։

-«Որքա՞ն ժամանակից կիրականանա դեպի Արևմտյան Ադրբեջան վերադարձը» հարցին հարցվածների 58,1%-ը պատասխանել է «առաջիկա 5 տարում», իսկ 19,9%-ը՝ «5-10 տարում»։

-«Արևմտյան Ադրբեջան վերադարձի քաղաքականության ո՞ր ձևաչափին եք աջակցում» հարցին հարցվածների 73%-ը պատասխանել է «բանակցությունների միջոցով», իսկ 15,7%-ը «ռազմական ճանապարհով»։

- «Արևմտյան Ադրբեջան վերադարձը կախվա՞ծ է Զանգեզուրի միջանցքից» հարցին հարցվածների 76,9%-ը պատասխանել է, որ «միջանցքի բացումը պարտադիր պայման է այդ վերադարձի համար»։

Համադրելով այս հարցման արդյունքները ներկայումս Ադրբեջանի վարած ռազմական և դիվանագիտական քաղաքականության հետ՝ կտեսնեք, թե իրականում ինչու է պետք այս պահին հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները։

Իսկ կից նկարում Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular