ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է․

« Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 29.04.2024 թ-ին ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություններով համեմված տեսանյութ:

Իրավապահ մարմինները չեն արձագանքել մեր հայտարարությանն ու պահանջին:

Ուստիև, հայտնում ենք, որ մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար Դավիթ Լևոնյանին կանչելու իրավական պատասխանատվության ՝ համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի:

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում

30.04.2024թ.»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular