ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ժուռնալիստների Միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև: Վերջինիս պնդմամբ՝ Արթուր Սուքոյանը հարվածել է իրեն Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ իր հրապարակման համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով էլ՝ եղել է քաշքշոց, ինչը սկսվել է այն բանից հետո, երբ լրագրողը հայհոյել է:

Ինչևէ, իրավական գործընթաց է սկսված, և իրավապահ մարմինների տիրույթում է տեղի ունեցածի լրիվ, համակողմանի ու արդարացի քննություն իրականացնելը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում՝ պայմանավորված նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ:

Պետք է նշել, սակայն, որ տեղի ունեցածն իրավապահ համակարգի որդեգրած կրկնակի ստանդարտների գործելակերպի արդյունքն է:

Հիշեցնենք, որ ո՛չ ՀՀ Գլխավոր դատախազությունը, ո՛չ քննչական մարմինը, և ո՛չ էլ ոստիկանությունը որևէ կերպ չարձագանքեցին, երբ Ազգային ժողովի գործող  փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը, երբ լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից, երբ նույն Անի Գևորգյանին Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում կառավարող ուժի համակիրները փայտով հարվածեցին, երբ օրեր առաջ Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, երբ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, երբ նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց, երբ օրեր առաջ ոստիկանները հրեցին ու գցեցին «Oragir.news.am» կայքի լրագրող Անի Ներկարարյանին, երբ իր բնակարանից դուրս գալիս, անմարդկային կերպով հետևից հարձակվեցին «Antifake.am» կայքի հիմնադիր, հաղորդավար Նարեկ Սամսոնյանի վրա ու նրան տապալեցին գետնին: Օրինակները բազմաթիվ են... Նշված դեպքերից որևէ մեկով այդպես էլ քրեական վարույթ չնախաձեռնվեց:

Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը: Առհասարակ ԱԺ-ն հարաբերություններ պարզելու տեղ չէ, բայց երբ Խորհրդարանը ղեկավարում է մի անձ, ով իրեն թույլ է տալիս հրահանգել, որ իրեն վիրավորած քաղաքացու ձեռքերը բռնեն, որ ինքը թքի նրա վրա, ամեն բան, փաստորեն, ցավալիորեն հնարավոր է դառնում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման, չդիմել ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի, չխոչընդոտել որևէ լրագրողի աշխատանք՝ անկախ վերջիններիս՝ այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումից, անկախ այն հանգամանքից, թե որ լրատվամիջոցում է այդ լրագրողն աշխատում՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամերձ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular