ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի օրակարգ չընդգրկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որին կողմ քվեարկեց 27, դեմ՝ 51 պատգամավոր։

Նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինեն 1993 թվականից փաստացի գործող սահմանները։

Թե ինչու են պնդում, որ պետք է սահմազատումը լինի 1993թ. և ոչ թե 1991թ. քարտեզներով, պատգամավորը 1or.am-ի հետ զրույցում հիմնավոր պատասխան է ներկայացնում․

«Ադրբեջանը Ալմա-Աթայի հարցը բերեց օրակարգ, որ մեկընդմիշտ փակի Արցախի պատկանելիության հարցը։ Այն մերժվեց թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ 1991թ. որևէ վավեր ստորագրություն գոյություն չունի։ ՀՀ իշխանությունը հղում է անում մի փաստաթղթի, որը գոյություն չունի։

Եթե առաջնորդվում են Ալմա-Աթայի հռչակագրով, ապա պետք է հիմք ընդունեն այն պահը, երբ դա ստորագրվել է Ադրբեջանի կողմից։ Կոնկրետ Տավուշի և Սյունիքի հատվածում 1993թ. սահմանը շատ ավելի բարվոք էր Հայաստանի համար։ 1992թ. տեղի է ունեցել սահմանի տրամաբանական կարգավորում՝ Սովետական Միության կտրտված վարչական տարածքը գնացել է ավելի հարթեցման»։

Ընդդիմության կարծիքով՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության մշակած փաստաթուղթը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ընդդիմության նախագծին արդեն իսկ սկսել են դեմ արտահայտվել համացանցում։

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ընդդիմությունը առաջարկում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը արվի 1993 թվականի շփման գծով։ Դե, Ադրբեջանն էլ տենց կարա առաջարկի, որ սահմանազատումը արվի Ելիզավետպոլի նահանգի քարտեզով (որտեղ Սյունիքը ու Տավուշի մեծ մասը մերը չեն)։ Իսկ հետո կսկսենք ուժով չափել, թե ով է ճիշտ, թե ո՞ր թվականի քարտեզով պիտի անենք` 1993, թե 1918 թվականի։ Հազարավոր զոհերով պատերազմներ (որոնցում դժվար թե հաղթենք) և որոնց արդյունքում կկորցնենք մեր հիմիկվա ունեցածի զգալի մասը ու սարսափելի կախման մեջ կընկնենք «փրկիչներից»․․․»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը 1or.am-ին ասաց․

«Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից, իսկ փաստը ցույց է տալիս, որ պատերազմ բերել է այս իշխանությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում»։

Իոաննիսյանին մեկնաբանել Խաչատրյանը չցանկացավ։ «Նախագիծն ընդամենը տարվել էր Ազգային ժողով, որպեսզի կանոնակարգվեր սահմանզատման և սահմանգծման աշխատանքները։ Այսօր որևէ կանոնակարգում չկա։ Ինչ-որ մեկի միանձնյա որոշումներով ինչ-որ սահմանային սյուներ են կանգնեցվում։ Ո՞վ է թույլ տվել։ Կառավարության ղեկավարը մի բան է ասում, փոխվարչապետը լրիվ ուրիշ բան է ասում, հետո՝ մեկն այլ բան, ու այսպես շարունակ։ Նայեք ԱԳՆ ապրիլի 19-ի հայտարարությունը և երեկվա Արդարադատության նախարարության հայտարարությունը։ Իրար ամբողջովին հակասում են»,- 1or.am-ին ասաց Խաչատրյանը։

Ընդդիմության կարծիքով՝ անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, որպեսզի լինի իրական սահմանազատում: Սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինեն իրար հաջորդող գործողություններ: Սահմանագիծը պետք է ճշգրտվի ամբողջ պարագծով և հետո լինի սահմանագծում: Ըստ Խաչատրյանի՝ եթե չկա խաղաղ գործընթաց, այն արվում է ուժի սպառնալիքով, ապա դա կապիտուլացիա է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular