Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն` աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է (չորեքշաբթի):
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, ապա ապրիլի 30-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ: