ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 30-ին` ժամը 02:44-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1999 թ.) բախվել է ձիուն․ ձին սատկել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Գ. Ս.-ն (ծնված 1999 թ․) և Ա. Ա.-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ ուղևորների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ վարորդինը՝ ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular